Գործարանի տնօրեն՝ ոմն Մարյասին, ցուցմունք կտա, որ ինքն ու փոքրիկ այս տղայի հայրը 1934թ-ին մահափորձ են կազմակերպել Ծանր արդյունաբերության նախարար Օրջոնիկիձեի դեմ, սակայն տղայի հայրը 1937թ-ին կգնդակահարվի բոլորովին այլ պատճառով։ Բանն այն է, որ նկարում պատկերված կնոջ բարեհաճությանն էր ձգտում Լավրենտի Պավլովիչը, սակայն գեղեցկուհին կոպտել էր նրան, ինչն էլ չմարսեց Բերիան:
Տղայի հորը կգնդակահարեն, իսկ կնոջն ու երեխաներին կաքսորեն:
Անասելի, անմարդկային տանջանքների միջով անցավ այս կինը՝ աքսոր աքսորի հետևից:
Իսկ տղան տարիներ անց կգրի.
«Իմ երազանքի կինը» գիրքը, որը կարգելվի ԽՍՀՄ-ում։ Նա կմեծանա առանց հոր, բայց մոր դաստիարակությամբ՝ տերյանական արյամբ շաղախված, որովհետև նկարում պատկերված գեղեցկուհին՝ տղայի մայրը, Տերյանի զարմուհին էր՝ Աշխեն Նալբանդյան։
Այս փոքրիկը կմեծանա սովետական պրոպագանդան քարկոծելով և կդառնա իր ժամանակների ամենահեղինակավոր բարդն ու պոետը՝ Բուլատ Օկուջավա։
Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Լուսանկարում՝ Աշխեն Նալբանդյանն ու նրա որդին՝ Բուլատ Օկուջավան։